Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գարեգին Երկրորդ. Թուրքիայի դեմ հայցն առաջին քայլն է

Գարեգին Երկրորդ. Թուրքիայի դեմ հայցն առաջին քայլն է
08.05.2015 | 00:28

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վաշինգտոնում հեռախոսային կոնֆերանսի մասնակցեց, որի ընթացքում Վեհափառը քննարկվեց միջկրոնական համագործակցության կարևորությունը՝ ապագա ցեղասպանությունները կանխելու նպատակով: Կաթողիկոսի խոսքով՝ 2015-ը հատուկ տարի է հայ ժողովրդի համար: «Ոգեկոչում ենք այս նվիրական իրադարձությունները՝ մեր հոգում մխիթարություն ունենալով, որ հարյուր տարիների պայքարը մեր ժողովրդի համար բարի արդյունք ունեցավ, և պետություններ, միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունն ու դատապարտեցին»,- ասաց նա: Վեհափառը կարևորեց Ցեղասպանության զոհերին սրբադասելու որոշումը, որ նահատակվեցին հանուն իրենց ինքնության՝ շեշտելով. «Այսօր այլևս մեր ժողովուրդը հիշատակի աղոթք չէ, որ կազմակերպում է մեր անմեղ նահատակների համար, այլ նրանց բարեխոսության հայց է, բարեխոսության աղոթք է բարձրացնում, որպեսզի նահատակ մեր սրբերը երկնային բարձունքներից հեղեն մարդկային կյանքի վրա մարդասիրական արդարություն և խաղաղություն՝ որպես հովանավոր սրբեր այդ արժեքների»:
Անդրադառնալով Միջին Արևելքում տիրող իրավիճակին՝ Գարեգին Երկրորդն ընդգծեց, որ եկեղեցին դատապարտել է այնտեղ տիրող վայրագություններն ու հայերի դեմ գործողությունները: «Հայ առաքելական եկեղեցին անմիջապես արձագանքեց՝ առաջին հերթին նյութական աջակցություն և զորակցություն ցուցաբերելով մեր ազգի զավակներին»,- նշեց Վեհափառը:
Թուրքիայի դեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատական հայցի առնչությամբ Վեհափառը հիշեցրեց, որ եկեղեցին բազմաթիվ կալվածքներ ունի պատմական հայրենիքում: «Սա առաջին քայլն է մեր պահանջատիրության քայլերի առումով»,- հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ